Մատչելիության հղումներ

Քերրին և Լավրովը հեռախոսով քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի հարցերը


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի հարցերը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ դադարեցնում է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունները Սիրիայի հարցով:

«Անպատասխանատու կլինենք, եթե արտգործնախարար Լավրովի հետ պարբերաբար չշոշափենք Սիրիայի թեման՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Հալեպում», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մարկ Թոները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG