Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը մեկնել է Մոսկվա՝ բանակցելու ալկոհոլի արտահանման հարցով


Հայկական գինիներ, արխիվ

Հայկական գինիներ, արխիվ

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ Հայաստանից Ռուսաստան խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG