Մատչելիության հղումներ

Ահազանգ ՀՎԿ Վանաձորի քաղաքապետի թեկնածուի կողմից Հայ Ավետարանական եկեղեցու հոգևորականի ծեծի մասին


ՏԻՄ ընտրությունները Վանաձորում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

ՏԻՄ ընտրությունները Վանաձորում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Ոստիկանությունից հաստատեցին, որ ահազանգ է ստացվել Վանաձորի ավագանու հոկտեմբերի 2-ի ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի («Ակա») կողմից քաղաքի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանի դաժան ծեծի մասին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ահազանգը ուղարկել են Քննչական կոմիտե:

«Հայկական վերածնունդ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մինչդեռ, «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարեց․ - «Վանաձորի տեղի ունեցած ինֆորմացիան մենք գիտենք, որ ընդամենը եղել է քաշքշուկ, խոսակցություն, այդքանը՝ ուրիշ ոչինչ»:

«Եթե չի հոսպիտալացվել մարդը, մենք ինֆորմացիան դրել ենք, դուք կարող եք նայել, ճշտել ենք հիվանդանոցներից՝ նման բան չկա: Քաշքշուկ է եղել, ինչ է եղել, հիմա ով ում քթին է խփել՝ չգիտեմ: Նկատի ունեմ, որ չկա հոսպիտալացում՝ այդքանը», - ասաց Բիշարյանը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG