Մատչելիության հղումներ

Ասանժը խոստացել է ԱՄՆ ընտրարշավի վերաբերյալ փաստաթղթեր հրապարակել


Ջուլիան Ասանժը հեռուստակամուրջի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2016թ․

Ջուլիան Ասանժը հեռուստակամուրջի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2016թ․

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է մոտ ժամանակներս կարևոր տեղեկատվություն հրապարակել, որը կապ ունի ԱՄՆ-ում նախընտրական արշավի հետ: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ հեռուստակամուրջի ընթացքում, որը կազմակերպվել է WikiLeaks նախագծի 10-ամյակի կապակցությամբ:

Հիմնականում ԱՄՆ պետական մարմինների փաստաթղթեր հրապարակող WikiLeaks-ի հիմնադիրը արդեն չորս տարի է չի կարողանում լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանության շենքը՝ ձերբակալության միջազգային օրդերի պատճառով:

Մանրամասներ, թե ինչպիսի փաստաթղթեր են հրապարակվելու, Ասանժը չի հայտնել: Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, թե խոսքը կարող էր լինել ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող ինչ-որ նյութերի մասին, սակայն Ասանժը հայտարարել է, թե նպատակ չունի օգնելու Քլինթոնի հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին:

Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության աշխատակազմի գաղտնի նամակագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG