Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդլայնման համար


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը առանձնակի կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

«Ռիչարդ Միլսը համոզմունք է հայտնել, որ Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը», - ասված է կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG