Մատչելիության հղումներ

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է շուրջ 13 հազար ոստիկան


Թուրք ոստիկաններ, արխիվ

Թուրք ոստիկաններ, արխիվ

Թուրքիայում շարունակվում են «զտումները»՝ կապված հուլիսին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետ:

Շուրջ 13 հազար ոստիկանների ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով:

Ոստիկանների նկատմամբ ծառայողական պատժամիջոցներ են ընդունվել նոր հետաքննության շրջանակում, որ նախաձեռնել է ներքին գործերի նախարարությունը, երեքշաբթի օրը հաղորդել է Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ աշխատանքից հեռացված ոստիկաններից 2 հազար 523-ը զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ:

Թուրքիայի ոստիկանների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 250 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG