Մատչելիության հղումներ

ՄԽ միջնորդները հույս ունեն, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել․ Ուորլիք


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հաջորդ հանդիպումն անցկացնել ղարաբաղյան հակամարտության հարցով, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հույս ունենք, որ համանախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպումն անցկացնելու համար: Այս պահին հաջորդ հանդիպման թվականն ու տեղը հստակեցված չէ», - ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ համանախագահները շարունակում են աշխատանքը հակամարտող կողմերի հետ կարգավորման ուղղությամբ:

«Ամսվա վերջին տարածաշրջան կատարելիք մեր այցի ընթացքում մենք պլանավորում ենք կողմերի հետ հանդիպումներ և հարցերի քննարկումներ»,- նշել է դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG