Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը մասնակցելու է շփման գծում ԵԱՀԿ դիտարկմանը


Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ

Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Քլաուս Քելլերը մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի հերթական դիտարկմանը ԵԱՀԿ-ի կողմից: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատին համապատասխան, վաղը Ադրբեջանի և Հայաստանի հակամարտ զորքերի շփման գծում՝ Գերանբոյի շրջանի Գյուլյուստան գյուղի մերձակայքում, պլանավորվում է անցկացնել հերթական դիտարկումը», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Նշվում է, որ ադրբեջանական կողմից դիտարկմանը մասնակցելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, ղարաբաղյան կողմից՝ Գերմանիայի ԱԳՆ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով պատասխանատու Քլաուս Քելլերը, որոնց ուղեկցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG