Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ը փորձում է վերականգնել հրադադարը Սիրիայում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է իրավիճակը Սիրիայում, Նյու Յորք, 21-ը սեպտեմբերի, 2016թ․
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է իրավիճակը Սիրիայում, Նյու Յորք, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) փորձում է վերականգնել հրադադարը Սիրիայում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ այլևս չի համագործակցում Ռուսաստանի հետ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ «խորը ցավ է զգում » ռուս-ամերիկյան դիվանագիտական ջանքերի դադարեցման առնչությամբ, սակայն ընդգծել է՝ «կշարունակի փորձել քաղաքական լուծում գտնել խնդրին» և «մենակ չի թողնի սիրիացի ժողովրդին անավարտ թվացող դաժան հակամարտության մեջ»:

Անվտանգության խորհուրդը պահանջում է դադարեցնել ավիահարձակումները Հալեպում: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը, սակայն, պնդել է, որ «ավիացիայի մեկուսացումը հնարավորություն կտա ահաբեկիչներին անել այն, ինչ նրանք ցանկանում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG