Մատչելիության հղումներ

logo-print

«Համախմբում»-ը Գյումրու 34/03 ընտրատեղամասում վերաքվեարկություն է պահանջելու


«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյան, արխիվ

«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյան, արխիվ

«Համախմբում» կուսակցությունը Գյումրու 34/03 ընտրատեղամասում դիմելու է ընտրության
արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն կազմակերպելու, իսկ մի
քանի այլ տեղամասերում՝ արդյունքների վերահաշվարկ կատարելու համար։

Կուսակցության մամլո հաղորդագրության համաձայն, երեկ Կոտայքի մարզի Չարենցավան և Նոր Հաճն համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Համախմբում» կուսակցության ավագանու թեկնածուները հաղթել են։

«Մասնավորապես, Նոր Հաճնում «Համախմբում» կուսակցության ավագանու թեկնածու
Մարտիկ Խաչատրյանը ստացել է ընտրողների առավելագույն քվեն՝ 319։ Չարենցավանում «Համախմբման» ավագանու թեկնածու, կուսակցության տեղի կառույցի
ղեկավար Սասուն Սարգսյանը ստացել է 515 ձայն»։

«Եվս մի քանի համայնքներում ավագանի են ընտրվել այն անկուսակցական
թեկնածուները, որոնց աջակցել է «Համախմբում» կուսակցությունը», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG