Մատչելիության հղումներ

Կրթության և գիտության նախարարը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ համագումարի


ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, արխիվ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, արխիվ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարները:

Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստ, որտեղ Մկրտչյանը հանդես կգա ելույթով:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախատեսվում է նաև ԱՊՀ կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների պարգևատրում:

Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո, կազմակերպիչը Ռուսաստանի կրթության և գիտության նախարությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG