Մատչելիության հղումներ

Գորիս - Որոտան ճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կիլոմետրում՝ Գորիս - Որոտան ճանապարհահատվածում, հոկտեմբերի 3-ին` կեսգիշերի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: 40-50 խորանարդ մետի խոշոր ժայռաբեկորները փակել էին ճանապարհի մոտ 80 տոկոսը:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել են փոքր քարաբեկորներից, իսկ երկու խոշոր ժայռաբեկորները հեռացրել են դեպի ճանապարհի կողնակային հատված։ Առաջիկայում դրանք կմանրացվեն, ապա կմաքրվեն:

Գորիս - Որոտան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG