Մատչելիության հղումներ

Մոտ 400 համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը


ՏԻՄ ընտրությունները Գյումրիում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Երեկ Հայաստանի մոտ 400 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ էին, որոնց մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը:

Սահմանադրության փոփոխություններից հետո, երկրի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցնում:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ այս երկու քաղաքներում էլ հաղթել է իշխող Հանրապետական կուսակցությունը կամ Հանրապետականի սատարած ուժը:

Ոստիկանությունը ընտրությունների ընթացքում ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստում է 113 նյութ, անհետևանք է թողել 4-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG