Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիում Հայ Հեղափոխական Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Աշոտ Կուղինյանըհայտարարեց, որ քվեարկեց ճշմարտության օգտին, «արդարության համար, բարեկեցության, ուժի և հոգևորի համար»:

Հարցին արդյոք ընտրատեղամասերում լարվածության մասին տեղեկություններ ունի, Կուրղինյանն արձագանքեց․ - «Անձամբ ես որևէ լուրեր չունեմ: Հույս ունեմ, որ կլինեն եզակի դեպքեր: Մեր հիմնական խնդիրը հանձնաժողովներում և ընտրատեղամասերում հաշվարկի ժամանակ օրենքի տառը պահպանելն է: Դրա համար մեր ամբողջ հույսը մեր վստահված անձանց ևհանձնաժողովի ավագանիների մեջ է: Հույս ունեմ որ փոքր կամ մեծ խախտումներ չեն լինի»:

Կուրղինյանը նշեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր 11 ուժերն էլ հավասար հնարավորություններ ունեն:

Խոսելով քաղաքի խնդիրների մասին Գյումրու քաղաքապետի թեկնածուն երեք հիմնական խնդիրներ առանձնացրեց՝ անօթևանություն, ճանապարհներ, գործազրկություն:

«Ուզում ենք մեր Գյումրիի ընտրությունների օրինակով բերել ընտրական գործընթացների այնպիսի կուլտուրա, որը տարածվի նաև ամբողջ հանրապետությունում և իշխանությունը լինի միայն ընտրված և լեգիտիմ», - նշեց Աշոտ Կուրղինայնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG