Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Երևան օփեն» միջազգային շախմատային մրցաշարը


Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել հոկտեմբերի 1-ից 10-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին:

Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, «Երևան օփեն» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին:

Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG