Մատչելիության հղումներ

Քրիստ Մարուքյան․ «Չեմ կարծում, որ լուրջ խախտումներ կլինեն»


Armenia -- Vanadzor Mayor's candidate Krist Marukhian, 02Oct2016

Armenia -- Vanadzor Mayor's candidate Krist Marukhian, 02Oct2016

«Քարոզարշավը շատ լավ եմ գնահատում, քվեարկության արդյունքը ցույց կտա և մենք կարձանագրենք մեր այս ընթացքի աշխատանքի արդյունքը և տարիների կուտակած էներգիան», - քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով քվեարկության ընթացքին՝ քաղաքապետի թեկնածուն, մասնավորապես, ասաց․ - «Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, նաև ունենք արագ արձագանքման խումբ, որի միջոցով կփորձենք բացառել ցանկացած խախտում:Շատ լուրջ անհանգստացնող բան դեռ չենք ստացել, պարզապես զուտ ակտիվություն, կուտակում․․․ բնականաբար այս մեկ ամսվա եռուզեռը պետք է, որ այսօր ամբողջ արտահայտությամբ երևա: Դրանով պայմանավորում եմ ակտիվությունը: Չեմ կարծում, որ լուրջ խախտումներ կլինեն, որովհետև համակ ուշադրություն կա Վանաձորի և Գյումրիի վրա, և, հետևաբար, մենք կունենանք բավականին ակտիվ մասնակցություն, բայց կարծում եմ, կեղծիքների առումով, այդ աստիճան բաներ չենք արձանագրի»:

Վանաձորում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG