Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Հռոմի պապի այցը Ադրբեջան


Այսօր մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Ադրբեջան: Օդանավակայանում Պապին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

APA գործակալության փոխանցմամբ, այցի շրջանակներում Հռոմի պապը հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև առանձնազրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հռոմի պապի օրակարգում է նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի հետ հանդիպումը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն արդեն պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում, հավատի ու արդարության կոչ անելով աշխարհին:

Հռոմի պապի այցը Ադրբեջան կավարտվի այսօր երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG