Մատչելիության հղումներ

Գյումրիում Հայ ազգային կոնգրեսի քաղաքապետի թեկնածու Եպրաքսիա Մեխակյանը քվեարկեց հանուն Գյումրու զարգացման, Գյումրու վառ ապագայի, «հանուն նրա, որ այստեղ աշխատատեղեր ստեղծվեն, արտագաղթած մարդիկ վերադառնան»:

«Խախտումներ կան արձանագրված, օրինակ Հանրապետականի, «Գյումրեցու ոգի» կուսակցության անդամներ մտնում են, ցուցակներ են դուրս բերում, հաշվարկներ են անում՝ ով է եկել, ով՝ չէ: Մենք ահագին աղմուկ բարձրացրել ենք: Հազար ու մի մեխանիզմներ կան որոնք կարող են գործի դրվել, որոնցից տեղյակ էլ չենք: Ընդհանուր առմամբ կուտակումներ կան», - «Ազատության» հացին ի պատասխան ասաց Եպրաքսիա Մեխակյանը:

Նա հավելեց, որ բոլոր օրինական ճանապարհներն օգտագործելու են՝ իրենց ձայները պահպանելու համար:

«Գյումրեցիներին մաղթում եմ խղճի մտոք կատարեն իրենց ընտրությունը, ընտել այն քաղաքապետին, որը կկարողանա իրենց կյանքը դեպի առաջ տանել», - ասաց Մեխակյանը:

Նա չբացառեց միավորումը մյուս ընդդիմադիր ուժերի հետ ընտրություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG