Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի աշխատակազմը հետևում է ՏԻՄ ընտրությունների ընթացքին


Հայաստանում ընթացքող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում այսօր ընթացող քվեարկության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում արձանագրվող խախտումներնի արձագանքելու նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարը:

Պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր քաղաքներ: Այս պահին ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի և ԶԼՄ-ների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG