Մատչելիության հղումներ

Պապի մատուցած պատարագին Թբիլիսիի մարզադաշտը մարդաշատ չէր


Վրաստան - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը քաղդեական համայնքի հետ հանդիպման ժամանակ աղավնի է բաց թողնում՝ որպես խաղաղության խորհրդանիշ, Թբիլիսի, 30-ը սեպտեմբերի, 2016թ․

Վրաստան - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը քաղդեական համայնքի հետ հանդիպման ժամանակ աղավնի է բաց թողնում՝ որպես խաղաղության խորհրդանիշ, Թբիլիսի, 30-ը սեպտեմբերի, 2016թ․

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որին անսովոր փոքր թվով հավատացյալներ են ներկա գտնվել՝ ընդամենը մի քանի հազար կաթոլիկներ, հաղորդում է Reuters-ը, հավելելով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը որոշել է ծիսակարգին ներկա չգտնվել, չնայած Վատիկանի ակնկալիքներին:

Պատարագից երկու օր առաջ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը ուղերձ էր հղել իր հոգևոր հոտին, ընդգծելով՝ դեռևս միջնադարից ուղղափառները կաթոլիկների ծիսակարգերին չեն մասնակցում, քանի դեռ դավանաբանական տարբերությունները չեն հաղթահարվել:

Հաղորդվում է, որ թբիլիսյան պատարագին ներկա են եղել ոչ միայն տեղի հայ կաթոլիկները, այլև հյուրեր Հայաստանից:

Այսօր ավելի ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Վրաստանից կմեկնի Ադրբեջան, որտեղ նախատեսված են հանդիպումներ աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների, ինչպես նաև քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG