Մատչելիության հղումներ

Մոսկվան հերքում է, թե իր օդուժի հարվածներից Սիրիայում մոտ 10 հազար մարդ է զոհվել


Ռուսական օդուժի մարտական ինքնաթիռը Սիրիայում, հոկտեմբեր, 2015թ․

Ռուսական օդուժի մարտական ինքնաթիռը Սիրիայում, հոկտեմբեր, 2015թ․

Ռուսաստանը հերքել է Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության պնդումը, թե Սիրիայում ռուսական օդուժի հարվածների հետևանքով անցած մեկ տարում մոտ 10 հազար մարդ է զոհվել:

«Մենք վստահելի չենք համարում Սիրիայում տեղի ունեցողի վերաբերյալ Բրիտանիայում գործող մի կազմակերպության տեղեկատվությունը», - երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով՝ ռուսական օդուժի հարվածների հետևանքով Սիրիայում առնվազն 9 հազար 364 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 հազար 804 քաղաքացիական անձ և 906 երեխա, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 հազար 746, այլ ապստամբ իսլամիստական խմբավորումների 2 հազար 814 զինյալ:

Հիշեցնենք՝ անցած տարվա սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի օդուժը սկսեց մարտական գործողությունները Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG