Մատչելիության հղումներ

Անցած գիշեր Հալեպում շարունակվել են հրթիռակոծությունները, ընդգրկելով նաև հայաբնակ թաղամասերը, բայց գրանցված տասը զոհերի մեջ հայեր չկան, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Սիրիական պատերազմի կիզակետերից մեկը հանդիսացող Հալեպում վերջին օրերին հրթիռակոծությունները սաստկացել են։ Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ զոհերի թվում նաև հինգ հայ կա, նրանցից մեկը՝ անչափահաս։

Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG