Մատչելիության հղումներ

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով ևս երկու հոգու մեղադրանք է առաջադրվել


Ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու գործով ևս երկու հոգու մեղադրանք է առաջադրվել:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացիներ Տ. Գ.-ն և Ս. Դ.-ն, ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության վարչական շենքը և հարակից տարածքը հուլիսի 17-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում զավթած կազմակերպված խմբի անդամների հետ նշված տարածք մուտք գործելով և մինչև ժամը 12:00-ն այնտեղ գտնվելով, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել են հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակներ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

«Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար քաղաքացիներ Տ. Գ.-ն և Ս. Դ.-ն ձերբակալվել են: Այնուհետև նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, և նրանք արգելանքից ազատ են արձակվել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG