Մատչելիության հղումներ

Երևանը անհանգստացած է Սիրիայում և հատկապես Հալեպում իրավիճակի սրման կապակցությամբ


Սիրիա - Հալեպում մարտական գործողությունների պատճառած ավերածությունները, 28-ը սեպտեմբերի, 2016թ․

Սիրիա - Հալեպում մարտական գործողությունների պատճառած ավերածությունները, 28-ը սեպտեմբերի, 2016թ․

Պաշտոնական Երևանը խորապես մտահոգված է վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:

«Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի, խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին», - ասված է Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնում, որ «սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերը առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը»:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ հինգ հայ է զոհվել Հալեպում Հայաստանի հյուպատոսության մոտակայքում, հայաստանցի դիվանագետները չեն տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG