Մատչելիության հղումներ

ՊՆ կոլեգիան քննարկել է կադրային քաղաքականության բարելավման խնդիրները


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստ՝ նվիրված ՊՆ կադրային քաղաքականությանը և ոլորտի բարելավման ուղիներին, ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական զորամասերում մասնագետների պատրաստման խնդրահարույց հարցերին, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի կառավարման, համալրման և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի ներդրման ընթացիկ աշխատանքներին:

Նիստին մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Ներկա ռազմաքաղաքական իրավիճակում զինված ուժերի առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու և մարտունակությունը պահպանելու համար պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կարևորել է կադրերի կառավարման և ռազմակրթական համակարգում առկա խնդիրների քննարկումը, խելամիտ լուծումների և առաջիկա զարգացումների ուղենշումը:

«Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հարակից զեկույցներ են ներկայացրել ԶՈւ ԳՇ պետի տեղակալները և բանակային զորամիավորումների հրամանատարները: Զեկույցներում ընդհանուր առմամբ ընդգծվել է, որ զինված ուժերի անձնակազմի կառավարման և ռազմական կրթության քաղաքականությունը մշտապես նպատակուղղված է եղել սպայական կազմի համալրվածության պահպանմանը, մասնագիտական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև զինված ուժերի համար սպայական կադրերի համալրման պահանջարկից ելնելով` համապատասխան մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը: Մատնանշվել է, որ զգալի աշխատանքներ են տարվել անձնակազմի կառավարման ուղղությամբ` զորքերի համալրման, կադրային խնդիրների արդյունավետ լուծման՝ զինված ուժերի սպայական, ենթասպայական կազմի և քաղաքացիական հատուկ ծառայողների համալրվածությունն ապահովելու նպատակով», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG