Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղում մարտական հրաձգությամբ զորավարժություն անցկացվեց


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի (ՊԲ) 2016 թվականի ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ միավորումներից մեկի հրամանատար, գնդապետ Ջ. Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 26-29-ը անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: Զորավարժությանը ներգրավված էր հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներից մեկ վաշտ՝ ուժեղացված տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումներով:

«Զորավարժությունը նպատակ ուներ կատարելագործել վաշտի հրամանատարների ունակությունները՝ մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզել նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները»:

«Զորավարժության ավարտին միավորման հրամանատարը շնորհավորել է զորախաղերին մասնակից անձնակազմին ցուցաբերած արդյունքների համար, իսկ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով, գերազանցիկի կրծքանշանով և խրախուսվել արձակուրդով», - ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG