Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հակադարձելով Միացյալ Նահանգներին՝ հայտարարում է, որ ռուսական զինված ուժերը չեն մասնակցում Հալեպում խաղաղ բնակչության ուղղությամբ տեղի ունեցող օդային հարձակումներին։

Սպիտակ տունը, հիշեցնենք, հայտարարել էր, որ սեպտեմբերի 12-ին Սիրիայում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաստատված հրադադարը, ռուսական կողմը չի պահպանում։

Պեսկովն ասել է, որ քաղաքի արևելյան հատվածը վերահսկվում է ծայրահեղական «Ան-Նուսրա» կազմակերպության կողմից, ինչի դեմ էլ պայքարում են ռուսական և սիրիական իշխանական ուժերը։

Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, սեպտեմբերի 23-ից Հալեպում զոհվել է առնազն 96 երեխա, ևս 223-ը վնասվածքներ են ստացել: Հիմնադրամի տվյալներով իրադրությունը Հալեպում սրընթաց վատանում է: Շուրջ 30 բժիշկներ, որոնք շարունակում են աշխատանքը, չեն հասցնում օգնություն ցուցաբերել վիրավորներին ու հիվանդներին, դեղորայքի սուր պակաս է զգացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG