Մատչելիության հղումներ

Դատարանը կքննի «Սասնա ծռեր»-ից Թաթուլ Թամրազյանի կալանքը երկարացնելու հարցը


Սասնա ծռեր»-ի անդամները ՊՊԾ գնդի տարածքում, 22-ը հուլիսի, 2016թ.
Սասնա ծռեր»-ի անդամները ՊՊԾ գնդի տարածքում, 22-ը հուլիսի, 2016թ.

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռեր»-ի անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը։

Թաթուլ Թամրազյանը մեղադրվում է շենք, շինություններ գրվելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։

Անցած շաբաթ դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց «Սասնա ծռեր»-ի երկու տասնյակ անդամների կալանքի ժամկետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG