Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո այսօր չբացառեց, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ընդգրկվել ՀՀԿ կազմում:

«Նոր նախարարները և վարչապետ Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի անդամներ են: Այս կառավարության համարՀայաստանի Հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն, ինչպես պատասխանատվություն է կրել Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մանուկյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարության համար: Կընդգրկվե՞ն նրանք Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմում, թե՞ չէ, չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG