Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո այսօր հայտարարեց, որ առաջիկա համագումարում կուսակցության ղեկավար կազմում կարող են փոփոխություններ լինել:

«Պետք է ասեմ, որ համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Նախատեսվում են փոփոխումներ և ծրագրում, և կանոնադրության մեջ: Չեմ բացառում, որ նաև փոփխություններ լինեն ղեկավար կազմում, որովհետև դա մշտապես ընթացող պրոցես է, բոլոր նախորդ համագումարները որ հաշվի առնենք, մշտապես թարմ արյուն եղել է», - ասաց Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG