Մատչելիության հղումներ

logo-print

Հինգ օրում Հալեպում գրեթե 100 երեխա Է զոհվել. ՅՈւՆԻՍԵՖ


Սիրիա - Վիրավոր երեխային տեղափոխում են հիվանդանոց, 28-ը սեպտեմբերի, 2016թ․

Սիրիա - Վիրավոր երեխային տեղափոխում են հիվանդանոց, 28-ը սեպտեմբերի, 2016թ․

Սեպտեմբերի 23-ից ի վեր Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող արևելյան թաղամասերում, որոնց վրա հարձակում են ծավալել կառավարամետ ուժերը, զոհվել է առնազն 96 երեխա, ևս 223-ը վնասվածքներ են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ):

«Ուրբաթ օրվանից սպանվել է առնվազն 96 երեխա և վնասվածքներ են ստացել 223-ը»,- ասված է կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Հալեպի երեխաները հայտնվել են իսկական մղձավանջում, որից չեն կարողանում դուրս պրծնել: Անկարելի է բառեր գտնել նրանց տառապանքները նկարագրելու համար»,- նշել Է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսայթը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տեղեկատվության համաձայն՝ քաղաքի արևելյան մասում իրադրությունը սրընթաց վատանում Է: Շուրջ 30 բժիշկներ, որոնք շարունակում են աշխատանքը, չեն հասցնում օգնություն ցուցաբերել վիրավորներին ու հիվանդներին, դեղորայքի սուր պակաս է զգացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG