Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում սպառազինության մեծ խմբաքանակ է առգրավվել


Վրաստան - Ոստիկանության ավտոմեքենաներ Թբիլիսիում, արխիվ

Վրաստան - Ոստիկանության ավտոմեքենաներ Թբիլիսիում, արխիվ

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից 9 օր առաջ իրավապահները հաղորդում են երկրի մի շարք շրջաններում գտնվող հատուկ թաքստոցների և դրանցում պահ տրված զինամթերքի մեծ խմբաքանակի հայտնաբերման մասին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ այդ թաքստոցները ստեղծվել են 2009-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում: Թաքստոցները գտնվել են Վրաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում: Հայտնաբերված սպառազինության ցանկում հրաձգային զենքեր են, ականներ, տրոտիլ և հեքսոգեն տեսակի պայթուցիկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG