Մատչելիության հղումներ

logo-print

Չավուշօղլու. Սիրիայի հարցում Անկարան պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին առաջարկում են համագործակցել Սիրիայում իրադրության կայունացմանը միտված քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Այսօր այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Եթե Մոսկվան նման ցանկություն ցուցաբերի, ապա մենք պատրաստ կլինենք Ռուսաստանի հետ համակարգել հրադադարի հաստատումը Սիրիայում, ինչպես նաև մարդասիրական ոլորտին վերաբերող խնդիրների լուծումը», - Անկարայում Լատվիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG