Մատչելիության հղումներ

logo-print

Մամեդյարով. «Աղդամում անցկացվող հայկական զորավարժությունները սադրանք են»


«Հայկական զինված ուժերի կողմից Աղդամում անցկացված զորավարժությունները սադրանք են և մեծ հարված խաղաղ կարգավորման գործընթացին», - այսօր Բաքվում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն Մինսկի խմբի համանախագահների միջոցով Երևանին է փոխանցել իր դժգոհությունը` պահանջելով «հետագայում զերծ մնալ նման սադրանքներից»:

Անդրադառնալով խաղաղ բանակցությունների ընթացքին՝ Մամեդյարովը նշել է. - «Մենք ամեն ինչ չէ, որ հաղորդում ենք մամուլին, քանի որ որոշել ենք` լրատվամիջոցներին կարելի է հաղորդել արդյունքի հասնելուց հետո: Ինտենսիվ բանակցությունները, սակայն, համանախագահների և նախարարների մակարդակում շարունակվում են», - Էլմար Մամեդյարովի խոսքերն է փոխանցում APA գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG