Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարզաբանում է՝ Վանաձորում ընտրողների թիվը ոչ թե ավելացել է, այլ՝ նվազել


Ոստիկանությունը պարզաբանել է զանգվածային լրատվամիոցներում տարածված տեղեկությունը, թե «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և Վանաձոր համայնքի ընտրացուցակների համետատությամբ պարզվել է, որ 300-ից ավելի անձինք են հայտնվել»:

«Ընտրական օրենսգրքով հստակ ամրագրվածեն համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք սահմանող նորմեր, ըստ այդմ, նաև ընտրողների ցուցակները կազմելու առանձնահատկությունները: Նշված երկու դեպքերում ընտրողների ցուցակների ձևավորման համար սահմանված են տարբեր հիմքեր: Մասնավորապես, համապետական ընտրությունների ժամանակ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն Հայաստանի քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման ընտրություններին նաևՀայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մինչև քվեարկության օրը տվյալ համայնքում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում», - հայտնում է ոստիկանությունը՝ շարունակելով. - «Բացի այդ, համապետական ընտրությունների ժամանակ անձը իրավունք ունի քվեարկությանը մասնակցել ոչ թե հաշվառման վայրի, այլ համայնքից դուրս՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում»:

2016 թվականի հոկտեմբերի 2-ի Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման ընտրությունների վերջնական ցուցակներում ընդգրկված են 96.548 ընտրող, որոնցից 103-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:

2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Սահմանադրության հանրաքվեի ժամանակ Վանաձոր քաղաքի ընտրողների վերջնական ցուցակներում ընդգրկված են եղել 95.818 ընտրող: «Տվյալ պահի դրությամբ Վանաձորի հաշվառում ունեցող 924 ընտրող հանված են եղել վերջնական ցուցակներից և ընդգրկվել այլ համայնքների ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում: Այսինքն, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ընտրողների թիվը կլիներ 96.742», - ասված է հաղորդագրությունում:

«Պարզ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ոչ թե ավելացել է 300-ով, այլ հակառակը՝ նվազել 297-ով», - պարզաբանում է ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG