Մատչելիության հղումներ

logo-print

Ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ՝ նոր կազմով


Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ստեղծվել է պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ նոր կազմով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, այն կազմված է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների փորձառու ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան, բժիշկ և այլն):

«Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով այն, որ Պաշտպանը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Դրանից բացի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի օրենքը հնարավորություն է տալիս Պաշտպանին պատվիրակելու որոշակի ծավալով լիազորություններ փորձագիտական խորհրդի անդամներին», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՄԻՊ գրասենյակի, խորհրդի նպատակն է աջակցել պաշտպանին վեր հանել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող խնդիրները և ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ օրենսդրական համապատասխան ակտերի հետ համադրված վերլուծությունների հիման վրա: Խորհրդի հիմնական գործառույթն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգն է, որը պետք է իրականացվի այդ վայրեր պարբերական այցերի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG