Մատչելիության հղումներ

Քերրին սպառնացել է դադարեցնել Սիրիայի հարցով համագործակցությունը Ռուսաստանի հետ


Ջոնն Քերրին ու Սերգեյ Լավրովը, արխիվ
Ջոնն Քերրին ու Սերգեյ Լավրովը, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին սպառնացել է դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով, եթե Մոսկվան և իր սիրիացի դաշնակիցները վերջ չդնեն Հալեպում ընթացող օդային հարձակումներին: Այս մասին Քերրին երեկ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է իր ռուս գործընկերոջը՝ Ռուսատսանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Սիրիացի ակտիվիստները հաղորդում են, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ Հալեպի արևելքում շարունակվող ռմբակոծությունների պատճառով առնվազն 45 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG