Մատչելիության հղումներ

ՀՕՊ զորքերի մարտավարական զորավարժություն Լեռնային Ղարաբաղում


Լեռնային Ղարաբաղի օդային սահմանի անվտանգության ապահովման նպատակով Պաշտպանության բանակում մշտապես իրականացվում են հակաօդային պաշտպանության զորքերի մարտունակության ու մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը:

Զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG