Մատչելիության հղումներ

200 մլն դրամի տուգանք, քրգործ՝ 330 մլն դրամի ապրանքների ԱԱՀ-ն չվճարելու համար


Հայ - իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ

Հայ - իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժինը, ստացված օպերատիվ տվյալների համաձայն իրականացնելով ստուգումներ, պարզել է, որ Հայաստանի քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերությունների տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015 թվականներին ներմուծել է շուրջ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր: Ապրանքների ներկրումից առաջացած մոտ 56 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումները համապատասխան կարգով հետաձգվել են մեկ տարով, սակայն նշված կազմակերպություններն առայսօր պետական բյուջե վճարում չեն կատարել․ կազմակերպությունների տնօրենի հայտարարության համաձայն՝ ներմուծված ապրանքներն իրացվել են մեծածախ կարգով, և հարկային հաշիվներ դուրս չեն գրվել:

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ ստուգմամբ 4 կազմակերպություններին առաջադրվել է ընդհանուր շուրջ 200 միլիոն դրամի տուգանք: Հ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG