Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը այս տարի 925 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել՝ հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով


Նորակառույց շենքեր Երևանի կենտրոնում, արխիվ

Նորակառույց շենքեր Երևանի կենտրոնում, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է, որ այս տարի արձանագրել է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվել է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:

Մասնավորապես, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 26-ը 2901 դեպքով 1076 ֆիզիկական անձանց է վերադարձվել ավելի քան 925 միլիոն դրամ եկամտային հարկի գումար, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում 417 դեպքով 282 ֆիզիկական անձանց վերադարձվել է մոտ 108 միլիոն դրամ:

«2015 թվականի հունիսից լիարժեքորեն գործող օրենքը դրական ազդեցություն է ունենում շինարարության ոլորտի զարգացման վրա. բնակարանների իրացման շնորհիվ աճում են կառուցապատողների եկամուտները, հետևաբար նաև վճարվող հարկերը, ավելանում են կազմակերպությունների կողմից վճարվող եկամտային հարկի գումարները, քանի որ աշխատողների աշխատավարձի իրական չափերն են հայտարարագրվում: Մեծանում են բանկերի կողմից վարկավորման ծավալները, ուստի նրանց շրջանառության աճը բերում է պետբյուջեի եկամուտների ավելացման», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG