Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում տարածելու համար


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին և նրանցից ակնկալիքները մեծ են:

Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ:

Վարչապետը նաև նշել է. - «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG