Մատչելիության հղումներ

logo-print

Միջազգային քննչական խումբ․ 2014-ին «Բոինգ»-ը Ուկրաինայի արևելքում ոչնչացրել են ռուս անջատականները


Նիդերլանդներ - Միջազգային քննչական խումբը հրապարակում է իր իրականացրած քննության նախնական արդյունքները, Նիուվեգեն, 28-ը սեպտեմբերի, 2016թ․

Նիդերլանդներ - Միջազգային քննչական խումբը հրապարակում է իր իրականացրած քննության նախնական արդյունքները, Նիուվեգեն, 28-ը սեպտեմբերի, 2016թ․

Միջազգային քննչական խումբը այսօր Հոլանդիայում՝ Նիուվեգեն քաղաքում հայտարարել է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող «Բոինգ» օդանավը Ուկրաինայի արևելքում «Բուկ» հրթիռով ոչնչացրել են ռուս անջատականները, ովքեր հրթիռն արձակել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքից: Այդ մասին ասել է Հոլանդիայի գլխավոր դատախազ, քննիչների միջազգային խմբի ղեկավար Ֆրեդ Վեստերբեկեն:

Նա նշել է, որ այս գործով որոշ հայտնի տեղեկություններ դեռևս հրապարակման ենթակա չեն: «Բուկ» համալիրը Ռուսաստանից է բերվել Ուկրաինա և հաջորդ օրը վերադարձվել է Ռուսաստան:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով միջազգային խմբի զեկույցին, այն որակել է «քաղաքական և միակողմանի»:

Ուկրաինայի արևելքում «Բոինգ»-ի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 298 մարդ՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG