Մատչելիության հղումներ

Վաղը Երևանում կկայանա ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արխիվ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը:

Ըստ կայքի, նիստը կկայանա Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ։ Նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Օրակարգում են՝ արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու ժամանակ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Համակարգող խորհուրդը կքննարկի նաև հաջորդ տարի ԱԻՀԽ-ում նախագահության հարցն ու 2017 թվականին անցկացվելիք վարժանքների պլանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG