Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Վարչապետն ի զորու չէ հրապարակել՝ ովքեր են գողերն ու ինչ չափով են գողություն կատարել


Կռավարության նիստերից մեկի ժամանակ, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պետական մարմինների համար ավիատոմսերի ձեռքբերման էլեկտրոնային համակարգը, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով կառավարության անդամներին հայտարարեց «պրիմիտիվ գողությունը» վերացնել։ Այս հայտարարության շուրջ «Ազատություն»-ը զրուցել է «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ։

«Ազատություն». - Տիկին Փոստանջյան, Դուք հայտարարեցիք, թե իրական փոփոխություններ անելու համար նախևառաջ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է պարզաբանումներ ներկայացնի իր իսկ արած հայտարարության հետ կապված, որ պետք է վերջ տալ պրիմիտիվ գողությանը, և Դուք նշեցիք, որ նա պետք է հրապարակի՝ ովքեր են գողերը, ինչ քանակով, ինչ չափով են գողություն կատարել, որքան են պետբյուջեին վնաս հասցրել և նրանց հանձնի իրավապահ մարմիններին։ Ի՞նչ եք կարծում, կգնա՞ Կարեն Կարապետյանն այդ քայլին։

Զարուհի Փոստնաջյան. - Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանն ի զորու չէ գնալ նման քայլի, որովհետև ինքն էլ այս գողության և այսպիսի համակարգի մի մասն է կազմում, և, երբ մի քանի տարի առաջ նա պաշտոնավարեց որպես Երևանի քաղաքապետ, նա չկարողացավ նույնիսկ Երևանը կառավարել և շուրջ մեկ տարի անց հրաժարական տվեց, և այսպիսի ոչ թափանցիկ պայմաններում, ճգնաժամային վիճակում, երբ նրան նշանակեցին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, սա խոսում է այն մասին, որ նա ուղղակի ժամանակավոր, ճգնաժամային լուծումը չխորացնելու համար, անկառավարելի վիճակը ինչ-որ չափով վերահսկելու համար նշանակված անձ է։ Իսկ, տվյալ պարագայում, նա ի զորու չէ։

«Ազատություն». - Ինչո՞ւ էր նա այդ դեպքում հայտարարեց, ինչո՞ւ հայտարարել, եթե չես կարողանալու հետևից գնալ և մինչև վերջ հարցը լուծել։

Զարուհի Փոստանջյան. - Իսկ ովքե՞ր ի՞նչ են հայտարարել և երբևիցե չեն լուծել՝ նույն Սերժ Սարգսյանը, նախորդներն, այնպիսի հայտարարություններ են արել և հետագայում այդ հայտարարությունները մնացել են լոկ հայտարարություններ, դեռ ավելին՝ կարող ենք ասել, որ այդ հայտարարություններին հաջորդել են բացարձակ հակառակ տրամաբանությամբ հայտարարություններ։ Եթե հայտարարում ես գողության մասին, կապ չունի, գողությունը պրիմիտիվ է, թե այլ, բայց ասում ես՝ «պրիմիտիվ է գողությունը, բայց հմուտ վարպետների կողմից է դա իրականացվել», հետևաբար գողությունը պրիմիտիվ չէ, գողությունն իրապես ահռելի վնասներ է պատճառել՝ մեր հանրային միջոցներն են, փաստորեն, յուրացվել՝ կազմակերպված ձևով, հետևաբար, սրանց պետք է տալ նաև իրավական գնահատական։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG