Մատչելիության հղումներ

logo-print

Ուորլիք․ Մինսկի խումբը շարունակում է ակտիվ աշխատանքը կողմերի հետ


ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է ակտիվ աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ՝ խրախուսելով հարգել հրադադարը: Այդ մասին Aysor.am-ին ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների կրճատումը հնարավոր է դարձնում խաղաղ բանակցությունների շարունակումը:

Հարցին, թե Հայաստանի ձեռք բերած նոր զինատեսակները, մասնավորապես՝ հրթիռային կայանքները, և Ադրբեջանում անցկացվող սահմանադրական հանրաքվեն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ կարգավորման վրա, Ուորլիքը պատասխանել է. - «Համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG