Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ Պտղավանում մահացած անձի փոխարեն քվեարկելու փաստով


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել են նյութեր առ այն, որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թիվ 40/5 ընտրատեղամասում ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղևոնդովի անվան դիմաց և կատարել քվեարկություն։

Դեպքի առթիվ գործը հարուցվել է այսօր՝ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը»:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG