Մատչելիության հղումներ

Օհանյանն ընդունել է Ուրֆայի հայրենակցական միության ատենապետ, գնդապետ Ջոն Քյոսեյանին


Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ, ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ջոն Քյոսեյանի ծավալած գործունեությունը և ներդրած ջանքերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումները, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում, Ղարաբաղում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG