Մատչելիության հղումներ

Արամ Առաջինը մեկնել է ԱՄՆ և Կանադա


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը տեղեկացնում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին այսօր մեկնել է Միացյալ Նահանգներ և Կանադա` Լոս Անջելեսում, Մոնրեալում և Նյու Յորքում հանդսիապետելու իր կաթողիկոսական ընտրության և օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները

Այցերի շրջանակներում նախատեսված են միջեկեղեցական հանդիպումներ, հանդիպ-զրույցներ երիտասարդների հետ, այցելություններ համայնքային կենտրոններ։ Վեհափառ Հայրապետը նաև խորհրդակցական հանդիպումներ կունենա Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի գործով։

Սրամ Առաջինը Անթիլիասի Մայրավանք կվերադառնա հոկտեմբերի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG