Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով, սահմանադրական հանրաքվեն կայացել է


Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարում է նախնական արդյուքները, 26-ը սեպտեմբերի, 2016թ.
Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարում է նախնական արդյուքները, 26-ը սեպտեմբերի, 2016թ.

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեկ՝ սեպտեմբերի 26-ին անցկացված հանրաքվեն ճանաչել է կայացած, և, նախնական տվյալներով, ադրբեջանցիներն ընդունել են ներկայացված բոլոր փոփոխությունները։

Նախնական տվյալներով, հանրաքվեին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող ադրբեջանցիների 60 տոկոսից ավելին, բոլոր 29-ը փոփոխությունները նրանք ընդունել են։

Մասնավորապես, փոխնախագահների պաշտոններ սահմանելուն կողմ է քվեարկել ընտրողների շուրջ 90 տոկոսը, նախագահի պաշտոնավարման տարիները 5-ից 7 դարձնելու փոփոխությանը կողմ է արտահայտվել ընտրողների մոտ 90 տոկոսը։ Բոլոր փոփոխությունների համար ադրբեջանցիներն առանձին են քվեարկել։ Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն մինչև հոկտեմբերի 21-ը։

Վենետիկի հանձնաժողովի գնահատականով, սահմանադրական փոփոխությունները աննախադեպ լիազորություններ են տալիս երկրի նախագահին։

Ըստ փոփոխության, երկրի նախագահը առաջին փոխնախագահ նշանակելու իրավունք է ստանում, և եթե երկրի ղեկավարը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կատարել իր լիազորությունները, երկիրը ղեկավարելու լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին, եթե առաջին փոխնախագահն էլ չի կարողանում ստանձնել այդ պարտականությունները, լիազորություններն անցնում են պարզապես փոխնախագահին ապա՝ վարչապետին։ Իսկ գործող Սահմանադրությամբ, եթե նախագահը չի կարողանում կատարել իր լիազորությունները, դրանք անցնում են վարչապետին։

Ըստ նոր Սահմանադրության, նախագահը առաջին անգամ Ադրբեջանի պատմության մեջ երկրի խորհրդարանը ցրելու իրավունք է ստացել։

Ընդդիմադիրների կողմից քննադատությանն է արժանացելմասնավորապես նախագահի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ունեցող անձի տարիքային շեմի սահմանափակումները վերացնելու հարցը. գործող Սահմանադրությամբ, նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից բարձ անձը։ Նվազեցվել են նաև պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը՝ 25-ից մինչև 18 տարեկան։

Նախագահը կպաշտոնավարի ոչ թե 5 այլ 7 տարի։ Այսինքն, եթե Իլհամ Ալիևը նախագահական արտահերթ ընտրություններ չանցկացնի, ապա հաջորդ ընտրությունները կկայանան 2018-ին։ Ադրբեջանական ընդդիմությունը խիստ քննադատել է այս փոփոխությունները՝ հայտարարելով որ Ալիևը ուզում է սուլթան դառնալ և իշխանությունը փոխանցել իր տղային։ Երկրում բազմամարդ հանրահավաքներ են անցկացվել, Բաքվում՝ տասնյակ մարդիկ ձերբակալվել։

Չնայած ընդդիմության բազմամարդ ցույցերին, հանրաքվեի նախօրեին փորձագետներից շատերը համոզված են, որ այսօր Ադրբեջանում Ալիևի ընտանիքը չունի իրականա հակառակորդներ՝ բացառությամբ իսլամիստների։

Հավելենք նաև, որ հետխորհրդային մահմեդական բոլոր երկրներում, բացառությամբ Ղրղըզստանի, բոլոր նախագահները այս կամ այն ձևով փոխել են Սահմանադրությունն՝ իրենց պաշտոնավարման տարիներն անվերջ դարձնելու համար։ Ադրբեջանում, օրինակ, սա սահմանադրական արդեն երրորդ փոփոխությունն էր 20 տարիների ընթացքում։ Երկրի գործող Սահմանադրությունը ընդունվել էր 1995 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG