Մատչելիության հղումներ

Օլանդ. Կալեում գտնվող ներգաղթյալների ճամբարը փակվելու է


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` այցելելով Կալե, այսօր խոստացել է վերջ տալ այստեղ գործող անօրինական ներգաղթյալների խոշորագույն ճամբարի, այսպես կոչված, «Ջունգլիի» գոյությանը:

«Մենք պետք է ամբողջությամբ փակենք Կալեի ճամբարը: Դա բացառիկ գործողություն է լինելու, քանի որ ստեղծված իրադրությունն է բացառիկ: Մենք դա պետք է անենք շատ հետևողականորեն և համակարգված: Բացի այդ այդ գործողությունը իրականացնելու համար մեզանից մարդասիրություն կպահանջվի», - նշում էր Օլանդը:

Լա Մանշի հատակով անցնող թունելի հարավային մուտքիցոչ հեռու գտնվող Կալեի ճամբարում հավաքված 7 հազար ներգաղթյալների մեծ մասը այդտեղ է՝ հետագայում Մեծ Բրիտանիա մուտք գործելու ակնկալիքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG